Փարիզը խիստ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացման կապակցությամբ, հայտարարել է երկրի արտգործնախարարությունը։
«Ֆրանսիան խորը անհանգստություն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում անվտանգային իրավիճակի վատթարացման և ծանր զրահատեխնիկայի ենթադրյալ կիրառման առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, հատկապես հայկական կողմից»,- հայտարարել է երկրի արտգործնախարարությունը։
Փարիզը հավասարապես դիմել է թե՛ Հայաստանին, թե՛ Ադբեջանին՝ հրադադարը հարգելու հորդորով։ «Կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, որի հանձնառությունը նրանք ստանձնել էին 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։