Պաշտոնական Երևանն ակնկալում է ռուսաստանյան խաղաղապահ ուժերի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման հարցում:
Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունը խստորեն դատապարտել է վերջին օրերին Արցախում հրադադարի խախտման դեպքերը, որոնց հետևանքով զոհվել է քաղաքացիական անձ, վիրավորվել է 6 զինծառայող։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Առավոտյան ադրբեջանական կողմը կրակ է բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ, տուժածներ չկան․ ԼՂ ՊՆԱդրբեջանի ԶՈւ-ը կրակ են բացել ՊԲ հենակետի ուղղությամբ, կա 6 վիրավոր. Արցախի ՊՆԱրցախի իրավապահները պատրաստ են ռուս խաղաղապահներին փոխանցել Տեփնունցի սպանությանը վերաբերող տեղեկություններըՌուսաստանի ՊՆ-ը հաստատում է՝ Մարտակերտում խաղաղ բնակիչը զոհվել է ադրբեջանցիների կրակոցից«Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմից մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման երկրորդ լուրջ միջադեպն է, որի արդյունքում տուժում են քաղաքացիական և զինվորական անձինք», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը:
«Կարևորում ենք ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և հետագայում նման միջադեպերի կանխման նպատակով», - ասված է հայտարարությունում: