Մատչելիության հղումներ

Մարտակերտում ադրբեջանական կրակոցից զոհվել է քաղաքացիական անձ. Բաքուն հերքում է


Ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի Մարտակերտ քաղաքում քաղաքացիական անձ է զոհվել, «Ազատությանը» փոխանցեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 13:20-ի սահմաններում, քաղաքացին գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել Մարտակերտի մերձակայքում:

Արցախի ոստիկանությունը տեղեկացնում է, որ զոհվածը Մարտակերտի բնակիչ էր` Արամ Տեփնանցը, այս պահին տեղում աշխատում են իրավապահ մարմինները:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է այս լուրը նշելով. «Տրակտորի վարորդի մահվան մասին տեղեկությունը, որն իբր Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված կրակոցների հետևանքով է մահացել, սուտ է և չի համապատասխանում իրականությանը», - ասել են նախարարությունից:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի համաձայն` անցած մեկ տարում Ադրբեջանի զինուժը սպանել է Արցախի 80 քաղաքացիական անձի, որից 38-ին՝ գերության մեջ կամ իր վերահսկողության ներքո: Ըստ Արցախի ՆԳՆ խոսնակի` սա առաջին քաղաքացիական զոհն է նոյեմբերի 9-ի հրադադարից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG