Ֆուտբոլ. Հայաստանը նվազագույն հաշվով զիջեց Ռումինիային

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, արխիվ

Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում երկուշաբթի ուշ երեկոյան Բուխարեստում Հայաստանի ազգային հավաքականը նվազագույն՝ 0:1 հաշվով զիջեց դաշտի տերերին ու ևս մեկ հորիզոնականով նահանջեց J խմբի մրցաշարային աղյուսակում:

Հանդիպման միակ գոլը 26-րդ րոպեին խփեց Ռումինիայի հավաքականի կիսապաշտպան Իոնուց Միտրիցան:

Խմբում կայացած մյուս երկու խաղերում առաջատար Գերմանիայի հավաքականը Սկոպյեում 4:0 հաշվով առավելության հասավ Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ, Իսլանդիան Ռեյկյավիկում նույն հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին:

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Գերմանիայի հավաքականը 21 միավորով գլխավորում է աղյուսակը և գործնականում լուծել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու խնդիրը, երկրորդ տեղում Ռումինիան է՝ 13 միավորով, որին 12-ական միավորով հաջորդում են Հյուսիսային Մակեդոնիան և Հայաստանը, Իսլանդիան 8 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է, և Լիխտենշեյնը 1 միավորով եզրափակում է աղյուսակը:

Ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի սեփական հարկի տակ՝ նոյեմբերի 11-ին ընդունելով Հյուսիսային Մակեդոնիային, նոյեմբերի 14-ին՝ Գերմանիային:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Դուրս չենք գալիս խաղադաշտ, որ ոչ-ոքի խաղանք». Ռումինիա-Հայաստան խաղին ընդառաջՖուտբոլ. Հայաստանը ոչ-ոքի խաղաց նաև Ռեյկյավիկում «Ինչո՞ւ չհաղթեցինք, պարզապես գոլ է պետք խփել»․ ԿապառոսՀայաստանը Երևանում ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ, մնաց երկրորդ տեղումՀայաստանն առաջին պարտությունը կրեց ֆուտբոլի աշխարհի 2022-ի առաջնության ընտրական մրցաշարում«Այս խաղում ամեն ինչ կար». Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ոչ-ոքի խաղաց Սկոպյեում