Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Շվեդիային


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, արխիվ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, արխիվ

Շաբաթ երեկոյան կայացած ընկերական խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Շվեդիայի ընտրանուն:

Շվեդիայի Սոլնա քաղաքում կայացած հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեցին դաշտի տերերը՝ Էմիլ Ֆորսբերգի հարվածից հետո գնդակը հայտնվեց Հայաստանի թիմի դարպասում, 34-րդ րոպեին Մարկուս Դանիելսոնը կրկնապատկեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին՝ 64-րդ րոպեին Վահան Բիչախչյանը կրճատեց հաշվի տարբերությունը, 84-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկուս Բերգը:

Նշենք, որ 39-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ետ մղեց Էմիլ Ֆորսբերգի իրացրած 11-մետրանոցը:

Սա Հայաստանի հավաքականի առաջին պարտությունն է վերջին 10 խաղերում: Իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսի սաները հունիսի 1-ին նույնպես արտագնա ընկերական խաղը աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ ոչ-ոքի՝ 1:1 էին ավարտել:

Հիշեցնենք, Հայաստանի ազգային թիմը երեք անընդմեջ հաղթանակ է տարել աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարում և հնարավոր առավելագույն՝ 9 միավորով J խմբի առաջատարն է:

XS
SM
MD
LG