Մեծ Բրիտանիայի Բրեքզիթի հարցով պետքարտուղար Սթիվեն Բարքլեյը ստորագրել է կարգադրություն, որի համաձայն՝ Միացյալ Թագավորության վրա տարածվող Եվրամիության բոլոր օրենքները և իրավական ակտերը հոկտեմբերի 31-ից ուժը կորցնելու են: Այդ մասին Բարքլեյը երեկ գրել է Թվիթերում:
Վարչապետ Բորիս Ջոնսոնը նույն օրը ստորագրել փաստաթուղթ, ըստ որի՝ Բրեքզիթի օրվանից սկսած երկրի տարածքում գործելու են բացառապես բրիտանական օրենքները: Այս փաստաթղթով 2019 թվականի հոկտեմբերի 31-ից չեղարկվելու է 1972 թվականի Եվրոպական համայնքների օրենքը: