Ռուսաստանի կառավարությունն ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի այրու՝ Յուլիա Նավալնայայի անունը ներառել է «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում։
Այս որոշումը հաջորդում է Մոսկվայի Բասմանի դատարանի՝ Նավալնայայի հեռակա ձերբակալության վճռին։
Ծայրահեղական գործունեության մեջ մեղադրվող Նավալնայան հետախուզման մեջ է, նրան մինչև 6 տարվա ազատազրկում է սպառնում: