Անցած փետրվարին ռուսաստանյան բանտում մահացած ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին արժանացել է Դրեզդենի խաղաղության մրցանակին։
Հեղինակավոր պարգևը շնորհվում է խաղաղության, միջազգային փոխըմբռնման գործում ակնառու ավանդ ունեցող անհատներին։ Պարգևի հանձնումը տեղի կունենա Դրեզդենում մայիսի 12-ին, մրցանակը կստանա քաղաքական գործչի այրին՝ Յուլիա Նավալնայան։
Դրեզդենյան խաղաղության մրցանակը սահմանվել է 2010 թվականին, նախկին Խորհրդային Միությունից այդ մրցանակին են արժանացել նաև ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը և Ստանիսլավ Պետրովը, ով 1983 թվականին կանխել է ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև հնարավոր միջուկային հակամարտությունը։