Անցած ամիս ռուսական կալանավայրում մահացած ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու այրին՝ Յուլիան, արևմտյան պետությունների ղեկավարներին կոչ է արել Վլադիմիր Պուտինին չճանաչել որպես Ռուսաստանի օրինական ղեկավար։ Այդ մասին Նավալնայան գրել է ամերիկյան The Washington Post պարբերականում հրապարակված սյունակում։
«Աշխարհը վերջապես պետք է ընդունի, որ Պուտինն իշխանությունը բռնազավթած բռնապետ է, հանցագործ և մարդասպան», - նշում է Ալեքսեյ Նավալնու այրին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ