Մատչելիության հղումներ

Ադրբեջանական օդանավի «սև արկղերի» առաջին տվյալները չեն հաստատում ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկության մի մասը․ Լավրով


Ադրբեջանական կործանված ինքնաթիռի բեկորները Ղազախստանի տարածքում, 25-ը դեկտեմբերի, 2024թ․
Ադրբեջանական կործանված ինքնաթիռի բեկորները Ղազախստանի տարածքում, 25-ը դեկտեմբերի, 2024թ․

Ադրբեջանական AZAL ավիաընկերության օդանավի «սև արկղերի» առաջին տվյալները չեն հաստատում լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության մի մասը, հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։

Սերգեյ Լավրովն արկղերի բովանդակությունը «հետաքրքիր է» որակել, շեշտել, որ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ պետք է սպասել լիարժեք հետաքննությանը։

Լավրովը սակայն չի հստակեցրել, թե ինչ նոր տեղեկություն է ի հայտ եկել։

Պաշտոնական Բաքուն մինչև այժմ հայտարարում էր, որ ադրբեջանական ինքնաթիռի աղետի մեղավորը Ռուսաստանն է, այն խոցվել է։

Լավրովն այսօր հորդորել է մինչև հետաքննության ավարտը լրատվական դաշտում մթնոլորտը չբորբոքել՝ օգտագործելով տեղեկություններ, որոնք չեն հաստատվում «սև արկղերի» վերլուծությամբ։

Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի տարածքում, 38 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 6-ին հայտարարել է, որ ադրբեջանական ինքնաթիռի աղետի մեղավորը Ռուսաստանի ներկայացուցիչներն են՝ նշելով՝ ինքնաթիռն անկառավարելի վիճակի է բերվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և ակնհայտորեն խոցվել է գետնից բացված կրակի հետևանքով։

XS
SM
MD
LG