Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Ադրբեջանական օդանավի կործանման առթիվ Պուտինը ներողություն խնդրել է»


«Ադրբեջանական օդանավի կործանման հանգամանքների բացարձակ անաչառ և համակողմանի քննությունը բխում է Ռուսաստանի շահերից», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Մոսկվան այժմ սպասում է «համապատասխան հանձնաժողովի աշխատանքների ավարտին։ Այդ հանձնաժողովին օժանդակություն են ցուցաբերում նաև ռուսաստանցի մասնագետները»։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավի աղետից հետո Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները երկու հեռախոսազրույց են ունեցել։

«Նախագահ Պուտինն արդեն ներողություն է խնդրել և ափսոսանքի խոսքեր հնչեցրել», - ընդգծել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։

Ադրբեջանի նախագահն օրերս կրկին հայտարարել է, որ ավիավթարի մեղավորը ռուսական կողմն է: Ավիաաղետի հետևանքով զոհված անձնակազմի ընտանիքների և ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը դարձյալ պահանջել էր պատժել 38 մարդու կյանք խլած վթարի մեղավորներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG