Մատչելիության հղումներ

AZAL ավիաընկերության օդանավը Աստրախանի օդային տարածքում ռադիոյի և GPRS-ի խափանումների է բախվել


Ադրբեջանական AZAL ավիաընկերության օդանավը ռուսաստանյան Աստրախան քաղաքի օդային տարածքում ռադիոյի և GPRS-ի խափանումների է բախվել, այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով ընկերությունում իր աղբյուրները։

Լրատվամիջոցի համաձայն՝ Բաքու-Կազան չվերթն իրականացնող ինքնաթիռի տեխնիկան վերսկսել է բնականոն աշխատանքը միայն Աստրախանի օդային տարածքը լքելուց հետո։

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Կազանը մնում է այն սակավաթիվ ռուսական ուղղություններից մեկը, որը դեռևս սպասարկում է AZAL ավիաընկերությունը դեկտեմբերի 25-ի վթարից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG