Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն է


Ընտրություններ Ֆրանսիայում
Ընտրություններ Ֆրանսիայում

Ֆրանսիայում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն է։ Երկրորդ փուլը հուլիսի 7-ին է նշանակված։

577 մանդատի համար պայքարող թեկնածուները կարող են ընտրվել առաջին փուլում, եթե ստանան ձայների բացարձակ մեծամասնությունն իրենց ընտրատարածքում, սակայն դա հազվադեպ է լինում։ Վարչաշրջանների մեծ մասի համար կպահանջվի երկրորդ փուլ, որում կներգրավվեն բոլոր թեկնածուները, ովքեր ստացել են առնվազն 12.5 տոկոս քվե առաջին փուլում, գրում է Reuters-ը։ Երկրորդ փուլում հաղթողը կլինի նա, որը կհավաքի առավելագույն աջակցություն։

Քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին անհրաժեշտ է առնվազն 289 մանդատ խորհրդարանում մեծամասնություն ապահովելու համար։

Հիմնական մրցակից ուժերն են ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» և ձախ կուսակցությունների նորաստեղծ «Նոր ժողովրդական ճակատը»։

Քարոզարշավն աննախադեպ կարճ տևեց՝ առաջին փուլի համար ընդամենը 12 օր։

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների ամփոփմանն ընդառաջ՝ հունիսի 9-ին, նախագահ Էմանյուել Մակրոնը հայտնեց՝ լուծարում է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նախաձեռնում։

XS
SM
MD
LG