Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը բացառել է իր հրաժարականի հնարավորությունը՝ անկախ հունիսի վերջին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է Figaro պարբերականին տված հարցազրույցում։
Հարցին, թե հնարավոր է արդյոք իր հրաժարականը խորհրդարանական ընտրություններում ազգայնականների հաղթանակի դեպքում, Մակրոնը նշել է. «Ազգային միավորումը չէ, որ գրում է Ֆրանսիայի սահմանադրությունը»։