Ֆրանսիացի աջերը, իշխանության գալու դեպքում, չեն պատրաստվում վերանայել Փարիզի արտաքին քաղաքական պարտավորությունները։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ֆրանսիացի ծայրահեղ աջերին միավորող «Ազգային միավորման» առաջնորդ Ժորդան Բարդելան։
«Ֆրանսիայի ստանձնած միջազգային պարտավորություններն այն կարմիր գիծն են, որը հատել ես չեմ պատրաստվում։ Ֆրանսիան պետք է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և եվրոպացի գործընկերներին ցույց տա, որ մեզ կարելի է վստահել», - հայտարարել է Բարդելան։