Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի աջ կենտրոնամետները կարող են դաշինք կազմել ազգայնականների հետ


Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքը Փարիզում, արխիվ
Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքը Փարիզում, արխիվ

Ֆրանսիայի խոշորագույն աջ կենտրոնամետ ուժի՝ «Հանրապետականներ» կուսակցության առաջնորդ Էրիկ Սյոտին այսօր, ТF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում չի բացառել իր ղեկավարած կառույցի նախընտրական դաշինքը Մարին Լե Պենի գլխավորած ծայրահեղ աջ «Ազգային միավորման» հետ։

«Այսօր մենք՝ հանրապետականներս, չափազանց թույլ ենք երկու ամենավտանգավոր դաշինքներին՝ նախագահական մեծամասնությանն ու ձախերին ընդդիմանալու համար։ Այդ իսկ պատճառով մենք, հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, այնուհանդերձ պետք է դաշինք կազմենք ազգայնականների հետ, որոնք շուտով կարող են Ազգային ժողովում մեծամասնություն կազմել», - հայտարարել է Սյոտին։

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների ամփոփմանն ընդառաջ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ լուծարում է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ է նախաձեռնում։ Պատճառը, ըստ նախնական արդյունքների, Մակրոնի «Վերածնունդ» լիբերալ կուսակցության ծանր պարտությունն է ծայրահեղ աջական «Ազգային միավորմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG