Ըստ Առողջապահության նախարարության՝ այսօր ժամը 09։30-ի դրությամբ, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած երեկվա իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան, 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Նախարարությունը նշում է, որ դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար, իսկ մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանք ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
Երեկ խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։
Ըստ ՆԳՆ-ի՝ վիրավորների թվում նաև 16 ոստիկան կա։
«Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։