Մատչելիության հղումներ

Հատուկ միջոցներից տուժածների թվում նաև ԶԼՄ ներկայացուցիչներ կան


Շտապօգնությունն առաջին օգնություն է ցուցաբերում տուժածներին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ, Երևան, հունիսի 12, 2024թ.
Շտապօգնությունն առաջին օգնություն է ցուցաբերում տուժածներին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ, Երևան, հունիսի 12, 2024թ.

Ազգային ժողովի շենքի մոտ այսօրվա իրադարձությունների հետևանքով տուժածների թվում նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան։

News.am լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, խմբագիր Անահիտ Սարգսյանի խոսքով, վիրավորվել է ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից: Նա այս պահին Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում է գտնվում, ոտքն է վնասվել:

Տուժել է նաև «ՍիվիլՆեթ»-ի օպերատորը, նա ևս ոտքն է վնասել։ Լրատվամիջոցը հայտնում է, որ օպերատորին ցուցաբերվում է բուժօգնություն, ինքնազգացողությունը նորմալ է։ Ըստ ԶԼՄ-ի հայտարարության՝ շարքից դուրս է եկել իրենց ուղիղ հեռարձակման տեխնիկան։

Այսօր խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։

Տուժածների թիվը ժամը 22։15֊-ի դրությամբ 79 է։

XS
SM
MD
LG