Մատչելիության հղումներ

Օգնությունն Ուկրաինային շուտով տեղ կհասնի և իրական փոփոխություն կբերի մարտի դաշտում. Բլինքեն


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զեկենսկին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, 14-ը մայիսի, 2024թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զեկենսկին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, 14-ը մայիսի, 2024թ.

Մինչ ռուսական ուժերն առաջ են գնում Խարկովի ուղղությամբ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր չհայտարարված այցով Վարշավայից ժամանել է Կիև՝ ցույց տալու Վաշինգտոնի անսասան աջակցությունն ուկրաինացիներին, որոնք, ինչպես ինքն է ձևակերպել, ակնհայտորեն գտնվում են շատ դժվարին իրավիճակում։

«Մենք գիտենք, որ դժվարին ժամանակներ են, բայց գիտենք նաև, որ աջակցությունը ճանապարհին է, շուտով տեղ կհասնի և իրական փոփոխություն կբերի մարտի դաշտում։ Մենք նույնքան վճռական ենք, որ Ուկրաինան ամուր կանգնած կմնա ռազմական, տնտեսական, ժողովրդավարական առումով։ Ուժեղ, հաջողակ, ծաղկող, ազատ Ուկրաինան լավագույն հնարավոր դիմակայությունն է Պուտինին և ձեր ապագայի լավագույն երաշխավորը», - հայտարարել է նա։

Շաբաթներ առաջ հաստատված 61 միլիարդ դոլարի օգնությունը շուտով տեղ կհասնի, ասել է նա նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Զելենսկին, իր հերթին, կրկին ընդգծել է, որ Կիևին օր առաջ հակաօդային պաշտպանության համակարգեր են անհրաժեշտ։

Ռուսները 5-րդ օրն է՝ շարունակում են ինտենսիվ հարձակումները Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի ուղղությամբ, որտեղ արդեն գրավել են մի շարք բնակավայրեր։

Իրադրությունը մոտենում է ծայրաստիճան կարևոր կետի, New York Times-ին ասել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Վերջինս նաև պնդել է, թե Ռուսաստանն առաջիկա օրերին կարող է նոր հարձակում սկսել նաև Սումիի մարզում՝ հավելելով՝ բանակում մարդուժի զգալի պակաս կա։

Այս ֆոնին Ուկրաինայի իշխանությունները մի քանի օրում տարհանել են ռուսների մշտական հրետակոծության տակ գտնվող Վոլչանսկի և մոտակա գյուղերի բնակիչներին։ Զուգահեռ չեն դադարում ինտենսիվ գրոհները ճակատի ամբողջ երկայնքով։ Արևմտյան փորձագետները նշում են, թե Ռուսաստանի նախագահ Պուտինին անհրաժեշտ է լուրջ հաղթանակ ռազմի դաշտում Չինաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ։ Այցը տեղի կունենա այս շաբաթ՝ մայիսի 16-ին։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հղում

XS
SM
MD
LG