Մատչելիության հղումներ

Բլինքենը ժամանել է Ուկրաինա


Բլինքենը Կիևում, 8-ը սեպտեմբերի, 2022թ․
Բլինքենը Կիևում, 8-ը սեպտեմբերի, 2022թ․

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր ժամանել է Ուկրաինա։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Բլինքենն Ուկրաինայում է՝ ընդգծելու Վաշինգտոնի մշտական աջակցությունը Կիևին։

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի և արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ քննարկելու մարտադաշտի թարմացումները, ԱՄՆ-ի նոր անվտանգության և տնտեսական աջակցության ազդեցությունը, ինչպես նաև շարունակական աջակցությունը Ուկրաինայի տնտեսական վերականգնմանը։

Սա Բլինքենի չորրորդ այցելությունն է Կիև․ նա Ուկրաինայում է եղել 2023-ի սեպտեմբերին, 2022-ի սեպտեմբերին և 2022-ի ապրիլին՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։

Ամերիկյան կողմը նշում է, որ Բլինքենը Կիևում կընդգծի Ամերիկայի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը Ռուսաստանի շարունակական ագրեսիայի պայմաններում։

Ավելի վաղ Բլինքենը հայտարարել էր, որ Խարկովի մարզում ռուսական ուժերի հարձակման պատճառը Ուկրաինային անհրաժեշտ օգնություն տրամադրելու ուշացումն է։ Միաժամանակ նա համոզմունք էր հայտնել, որ ուկրաինացի զինվորականները կկարողանան արդյունավետորեն պահել առաջնագիծը։

Այս շաբաթ ԱՄՆ վարչակազմն արտոնությունների նոր՝ 400 մլն դոլարի չափով փաթեթ հատկացրեց Ուկրաինային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG