Մատչելիության հղումներ

Շոյգուն Ռուսաստանի ԱԽ քարտուղար կդառնա


Սերգեյ Շոյգուն
Սերգեյ Շոյգուն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած Անդրեյ Բելոուսովին, հայտնում է երկրի Դաշնային խորհուրդը:

Մինչև վերջերս նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Շոյգուն կդառնա Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի փոխարեն։

Անդրեյ Բելոուսովը
Անդրեյ Բելոուսովը

Շոյգուն պաշտպանության նախարար էր նշանակվել 2012 թվականին։ Նրա պաշտոնավարման օրոք Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, սկսվեց պատերազմն Ուկրաինայի արևելքում, ՌԴ-ն դարձավ Սիրիայում պատերազմի մասնակից, 44-օրյա պատերազմից հետո խաղաղապահ զորքեր մտցրեց Լեռնային Ղարաբաղ ու դուրս բերեց դրանք 24-ի գարնանը, իսկ 2022 թվականին սկսեց լայնամասշտաբ ներխուժում Ուկրաինա, որը շարունակվում է ցայսօր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG