Մատչելիության հղումներ

Բելգորոդում բնակելի շենքի շքամուտքի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել


Որոնողափրկարարական աշխատանքներ՝ Բելգորոդի բնակելի շենքի փլուզումից հետո, 12-ը մայիսի, 2024թ․
Որոնողափրկարարական աշխատանքներ՝ Բելգորոդի բնակելի շենքի փլուզումից հետո, 12-ը մայիսի, 2024թ․

Բելգորոդում տասը հարկանի շենքի շքամուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Մասնագետներին հաջողվել է փրկել 17 մարդու, ցավոք, փլատակներից դուրս է բերվել 15 մարմին», - ասված է հաղորդագրությունում։

Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։

Ընդհանուր առմամբ, մայիսի 12-ին Բելգորոդում առնվազն 19 մարդ է զոհվել, ասել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ 15-մարդ դուրս է բերվել բնակելի շենքի փլատակներից, երեք մարդ մահացել է հրետակոծության ժամանակ, մահացել է նաև մայիսի 11-ին վիրավորված մի կին։ Վիրավորների թիվը, նրա փոխանցմամբ, 27 է, ժամանակավոր տեղավորման կենտրոններում 36 մարդ կա։

Երեկ հաղորդվեց, որ Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում բնակելի շենքի մեկ ամբողջ շքամուտք է փլուզվել՝ 10 հարկով։ Բելգորոդի մարզի նահանգապետը հարվածի համար մեղադրեց Ուկրաինայի զինված ուժերին։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեկան գործ է հարուցել՝ ահաբեկչության հոդվածով՝ նշելով, թե «ուկրաինական զինված կազմավորումների կողմից Բելգորոդ քաղաքի վրա հարձակման հետևանքով արկը ընկել է բնակելի շենքի վրա»։

Ուկրաինական կողմը չի մեկնաբանել այս մեղադրանքը։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ նշանակության դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտարարել է որ Բելգորոդում տեղի ունեցած ահաբեկչությունների վերաբերյալ միջազգային կազմակերպություններից ազնիվ և անաչառ գնահատական են ակնկալում։

«Մենք ցանկանում ենք անաչառ հայացք տեղի ունեցող իրադարձություններին»,- ասել է Միրոշնիկը:

«Ազատության» ուկրաինական ծառայությունն ընդգծում է, որ Խարկովն ու Խարկովի շրջանը գնդակոծվում են Բելգորոդի շրջանի տարածքից։ Վերջին օրերին սրվել են ռազմական գործողությունները Խարկովում։

Ուկրաինայի գլխավոր շտաբը հաստատել է, որ մարտեր են ընթանում Խարկովի մարզում, սակայն մանրամասներ չի հայտնել։ Ուկրաինական Խորտիցայի հրամանատարության ներկայացուցիչը նշել է, որ ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել այն շրջաններում, որտեղ ուկրաինական զորքերի դիրքեր չեն եղել։

Երեկ հաղորդվեց, որ ավելի քան 4 հազար բնակիչ է տարհանվել Խարկովի մարզի հյուսիսային շրջաններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG