Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Կիևում կանխել է ահաբեկչական հարձակումներ, որոնք «նախապատրաստել էր Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր հրամանատարությունը», ասել է վարչության ներկայացուցիչ Արտեմ Դեխտյարենկոն։
«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը գործել է ակտիվորեն, ահաբեկչության հեղինակները ձերբակալվեցին։ Հավաքվել է նաև ապացույցների բազա, որն անվերապահորեն հաստատում է ռուսական հետքը», - նշել է նա:
Դեխտյարենկոն գործողությունից մանրամասներ չի հայտնել։
Ռուսական կողմը չի մեկնաբանել այս լուրը։