Մատչելիության հղումներ

Խարկովի մարզից ավելի քան 7 հազար մարդ է տարհանվել․ Սինեգուբով


Խարկովի մարզը հրետակոծությունից հետո, 12-ը մայիսի, 2024թ․
Խարկովի մարզը հրետակոծությունից հետո, 12-ը մայիսի, 2024թ․

Խարկովի մարզից՝ Վոլչանսկից և շրջակա բնակավայրերից, ավելի քան 7 հազար մարդ է տարհանվել, հայտնել է շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

«Տարհանումն ընթանում է, բայց ամեն օր, նույնիսկ ամեն րոպե, դրա պայմաններն ավելի են բարդանում», - նշել է ուկրաինացի պաշտոնյան։

Խարկովի ուղղությամբ վերջին օրերի լարվածությունը մեկնաբանել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Նրա խոսքով՝ թեև իրավիճակը «լարված է և արագ փոփոխվում է», ընդհանուր առմամբ ռուսական զորքերը չեն կարողացել հասնել «զգալի հաջողությունների»։

Բուդանովի խոսքով՝ իրադրությունը լարված է նաև Սումիի շրջանում, որտեղ ռուսական զորքերը «փոքր խումբ» են կենտրոնացրել այդ շրջանի սահմաններին։

Ռուսական կողմը պնդում է, որ Խարկովի մարզի Վոլչանսկ քաղաքի արևմտյան և հյուսիսային հատվածներն անցնել են իր վերահսկողության տակ։ Կիևն իր հերթին հայտարարել է, որ իրավիճակը Վոլչանսկում «վերահսկելի է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG