Մատչելիության հղումներ

Պուչդեմոնը պատրաստ է վերադառնալ Կատալոնիա, նույնիսկ եթե իրեն կալանավորեն


Կատալոնիայի երկրամասի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնն, ով 2017 թվականին Իսպանիայից անկախանալու օրակարգով անցկացված և Մադրիդի կողմից ապօրինի ճանաչված հանրաքվեից ու դրան հաջորդած զանգվածային անկարգություններից հետո փախել է երկրից, պատրաստ է վերադառնալ, նույնիսկ եթե նրան կալանավորեն։ Այս մասին ասել է Պուչդեմոնի փաստաբան Գոնսալո Բոյեն։

Մայիսի 12-ին Կատալոնիայում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ներկայումս Բելգիայում բնակվող և Եվրախորհրդարանի պատգամավորի մանդատ ունեցող Պուչդեմոնը կարող է վերստին հավակնել ինքնավար համայնքի ղեկավարի պաշտոնին առաջադրվել «Միասին հանուն Կատալոնիայի» անջատական կուսակցությունից։

«Պուչդեմոնը պատրաստ է վերադառնալ և կալանավորվել»,- ասել է Բուայեն RAC1 ռադիոկայանին տված հարցազրույցում:

Փաստաբանի խոսքով՝ միայն ընտրողներին պետք է վերապահվի Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնում Պուչդեմոնին ընտրելու կամ մերժելու իրավունքը:

Իսպանիայում դեռ ուժի մեջ է Պուչդեմոնին կալանավորելու դատարանի որոշումը։ Սակայն թագավորության խորհրդարանը հիմա քննարկում է Կատալոնիայի անջատական ակտիվիստներին համաներում շնորհելու հնարավորությունը:

XS
SM
MD
LG