Մատչելիության հղումներ

Մադրիդը չեղարկել է Պուչդեմոնի ձերբակալության միջազգային օրդերը


Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը Գերմանիայում, ապրիլ, 2018թ․
Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը Գերմանիայում, ապրիլ, 2018թ․

Իսպանիայի Գերագույն դատարանը չեղարկել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնի և նրա հինգ թիմակիցների ձերբակալության միջազգային օրդերը: Դրան զուգահեռ, սակայն, իսպանական դատարանը ուժի մեջ է թողել Պուչդեմոնին ներկայացված մեղադրանքները՝ նշելով, որ իսպանացի իրավապահները չեն հրաժարվում Կատալոնիայի նախկին ղեկավարին պատասխանատվության ենթարկելու մտադրությունից:

Պաշտոնական Մադրիդը Կատալոնիայի նախկին ղեկավարին մեղադրում է խռովություն հրահրելու և բյուջետային միջոցները ոչ նպատակային ծախսելու մեջ:

Ավելի վաղ Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտեյն դաշնային երկրամասի դատարանը չէր բացառել Պուչդեմոնի` Իսպանիա արտահանձնման հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG