Մատչելիության հղումներ

Բելգիան դադարեցրել է Կատալոնիայի նախկին առաջնորդին արտահանձնելու հարցով քննությունը


Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը, արխիվ
Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը, արխիվ

Բելգիան դադարեցրել է Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնին Իսպանիայի իշխանություններին արտահանձնելու հարցով քննությունը:

«Դատավորը որոշեց, որ ես օգտվում եմ պատգամավորական անձեռնմխելիությունից», - հայտարարել է երկրամասի անկախության համար պայքարող առաջնորդը: Պաշտոնական Մադրիդը, մինչդեռ, կասկածի տակ է դնում այդ դրույթը՝ պնդելով՝ Եվրախորհդարանի պատգամավոր ընտրվելուց հետո Պուչդեմոնի մանդատը պաշտոնապես չի հաստատվել Իսպանիայի իշխանությունների կողմից, ինչը օրենքի պահանջ է:

Պուչդեմոնի դեմ քրեական հետապնդում էր սկսվել 2017-ին Կատալոնիայում տեղի ունեցած հանրաքվեից հետո, որի մասնակիցների գերակշռող մասը քվեարկել էր Իսպանիայից անկախանալու օգտին: Մադրիդը չէր ճանաչել քեվարկության արդյունքները, հանրաքվեի կազմակերպիչներին էլ մեղադրել պետական դավաճանության համար: Մի շարք առաջնորդներ ձերբակալվել էին և երկարամյա կալանքի դատապարտվել, Պուչդեմոնը տեղափոխվել էր Բրյուսել:

XS
SM
MD
LG