Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մանդատից հրաժարվելու դիմում է այսօր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։
Օրենքի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Զեյնալյանը գրավոր դիմումով հետ վերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես կգա հայտարարությամբ, եթե այն հետ չվերցնի, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն կկազմվի, որը կստորագրի և կհրապարակի Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված։
Մանդատը վայր դնելու մասին Զեյնալյանը հայտարարեց նոյեմբերի 19-ին։
Քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը վերջերս Ազգային ժողովում վեճի էր բռնվել իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ Ըստ մամուլի՝ վիճաբանությունն առնչվում էր նաև Նարեկ Զեյնալյանի հետ։ Այդ վեճի առիթով կարգապահական վարույթներ են հարուցվել։