Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց միջնորդությունը․ «Ազատության» լրագրող Ալսու Կուրմաշևան կմնա կալանքի տակ


Ալսու Կուրմաշևան դատական նիստերից մեկի ժամանակ, 1-ը փետրվարի, 2024թ․
Ալսու Կուրմաշևան դատական նիստերից մեկի ժամանակ, 1-ը փետրվարի, 2024թ․

Թաթարստանի Գերագույն դատարանի վճռով՝ «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևան կմնա կալանքի տակ։

Նիստը տեղի է ունեցել այսօր՝ տեսակապով:

Լրագրողի փաստաբանը միջնորդել է խափանման միջոցը փոխել տնային կալանքով՝ ի թիվս այլ բաների, պատճառաբանելով Կուրմաշևայի առողջական վիճակը, սակայն դատավոր Օլգա Միգունովան մերժել է միջնորդությունը:

Կուրմաշևայի նախնական կալանքի ժամկետը կրճատվել է ընդամենը մեկ օրով՝ ապրիլի 5-ի փոխարեն մինչև ապրիլի 4-ը:

Ալսու Կուրմաշևան կալանքի տակ է 2023-ի հոկտեմբերից։ Ռուսական իշխանությունները նրան մեղադրում են «օտարերկրյա գործակալի» պարտականությունները չկատարելու, մասնավորապես՝ իր կարգավիճակի մասին իշխանություններին չտեղեկացնելու համար: Ընդ որում Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը Կուրմաշևային «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ չի շնորհել։

Ավելի ուշ նրա դեմ նոր քրեական գործ է հարուցվել՝ ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու հոդվածով։ Առիթը դարձել է Idel.Realii-ի խմբագիրների կողմից հրատարակված «Ոչ պատերազմին. Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը դատապարտող 40 ռուսաստանցիների պատմությունները» վերնագրով գիրքը:

XS
SM
MD
LG