Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով օգոստոսի 28-ին կմեկնի Հնդկաստան։
Ըստ ԱԽ գրասենյակի՝ Գրիգորյանը մայրաքաղաք Նյու Դելիում կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ։
Այցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հայ-հնդկական հարաբերությունները նկատելիորեն ակտիվացան 44-օրյա պատերազմից հետո։ Անցած տարվա ամռանից կողմերը սկսեցին հրապարակավ խոսել ռազմական համագործակցության մասին։