Disney Plus-ը որոշել է չհեռարձակել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի մասին պատմող վավերագրական ֆիլմը, չնայած ավելի վաղ ասվել էր, որ այն կցուցադրվի հոկտեմբեր ամսին։
Թուրքիայի իշխող կուսակցությունը քննդատել է ֆիլմի ցուցադրությունը չեղարկելու որոշումը։ Էրդողանի իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն այն համարել է ամոթալի ու անհարգալից։ Այդ մասին նա գրել է Թվիթերում, (հիմա X սոցցանցում)։
Իսկ Թուրքիայի հեռարձակման վերահսկիչ մարմինն ասել է, որ ուսումնասիրում է այդ հարցի վերաբերյալ թուրքական և հայկական մամուլի հրապարակումները, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը։
Ամերիկայի Հայ դատի հանձանախումբը (ANCA) հունիսին Disney Plus-ին կոչ էր արել չեղարկել ֆիլմի ցուցադրությունը, ասելով, որ այն փառաբանում է թուրք բռանապետին և ցեղասպանության մարդասպանին։
Անցած ամիս Disney Plus-Tukey-ը հայտարարեց, որ Աթաթուրքի մասին սերիալը շատ շուտով կցուցադրվի։ «#Ataturk օրիգինալ սերիալը շատ շուտով կլինի եթերում՝ մեր հանրապետության 100-ամյակին»,- նշված էր թվիթերյան գրառման մեջ։
Սակայն ամերիկան, թուրքական և հայկական մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, որ Disney հեռուստաընկերությունը որոշ է չեղարկել «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունը և որ այդ որոշման վրա ազդեցություն է ունեցել Ամերիկայի Հայ դատի լոբբիստական աշխատանքը։
Disney Plus-ը թուրքալեզու հաղորդումներով Թուրքիա է մտել 2022 հունիսին, որպես ցանցային հեռուստատեսության ընդլայնման մաս՝ ներառելով նոր շուկաներ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկաում։
Walt Disney Turkey-ը չորեքշաբթի հայտարարեց, որ ավելի լայն լսարան ընդգրկելու համար վերանայել է հեռարձակման ռազմավարությունը և որոշել է ֆիլմը Թուրքիայում ցուցադրել FOX հեռուստաալիքով, իսկ հետո կինոթատրոններում այն կցուացադվի ֆիլմ-1 և ֆիլմ-2՝ երկու առանձին ֆիլմերով։
1915-ին Մուստաֆա Քեմալը երիտասարդ գնդապետ էր առաջին համաշխարհային պատերազմում Գալիպոլիի ճակատամարտում, գրում է «Ռոյթերզը» և նշում՝ 1915 թվականին հայերի կոտորածները տասնյակ երկրներ ճանաչել են որպես ցեղասպանություն։
Թուրքիան հերքում է սպանությունների կազմակերպված ու սիստեմատիկ բնույթը, պնդելով, որ հազարավոր հայեր նաև թուրքեր զոհվել են միջէթնիկական բռնությունների հետևանքով։