Հայերին Օսմանյան կայսրության սրտից՝ Անատոլիայից տեղահանելու միտքը Թուրքիայի ղեկավարները հղացել են 1913 թվականին, քանի որ մեկ տարի առաջ Բալկանյան պատերազմում պարտություն կրելուց հետո հանգել էին այն եզրակացությանը, թե անհնար է քրիստոնյաների հետ միեւնույն երկրում ապրել: Այս մասին ասել է թուրք առաջադեմ մտավորական, պատմաբան Թաներ Աքչամը ամերիկյան Minneapolis Star Tribune թերթին տված հարցազրույցում:
«1912 թվականի հոկտեմբերին մի շաբաթվա ընթացքում Օսմանյան կայսրությունը կորցրեց իր եվրոպական տարածքի 69 տոկոսը, իսկ այդ տարածքը կառավարող վերնախավի հայրենիքն էր: Նրանք կորցրեցին իրենց ծննդավայրերը, եւ դա՝ հիմնականում քրիստոնյաների ձեռքով», - ասել է թուրք պատմաբանը: - «Այդպիսով, որոշում կայացվեց, որ անհնար է ապրել նրանց հետ: Հայերը կազմում էին Անատոլիայի բնակչության մոտ 45 տոկոսը»:
Ըստ Աքչամի, 1914 թվականի հունվարից Օսմանյան կայսրության առաջնորդները մշակել են միատարր Անատոլիա ստեղծելու ռազմավարություն եւ ծրագրեր:
Թաներ Աքչամը չի կարծում, թե կրոնը Օսմանյան Թուրքիայի իշխող խմբավորման համար հայերին տեղահանելու եւ բնաջնջելու որոշում կայացնելու շարժառիթ է եղել. - «Նրանք մեծավ մասամբ կրթություն էին ստացել Եվրոպայում՝ բժշկական կամ ռազմական հաստատություններում, եւ նրանց մեծ մասը աթեիստներ էին: Նրանք օգտագործեցին կրոնը՝ համախմբելու համար մահմեդական բնակչությանը հայերի դեմ»:
Այն հարցին, թե ինչո՞ւ է Թուրքիայի ներկայիս կառավարությունը հետեւողականորեն ուրանում պատմությունը, թուրք գիտնականը պատասխանել է. - «Թուրքական հանրապետությունը հիմնել է նույն քաղաքական կուսակցությունը, որը կազմակերպել էր ցեղասպանությունը՝ «Միություն եւ առաջադիմություն» կուսակցությունը: Դա լուրջ դժվարություններ հարուցեց, քանի որ մեր հիմնադիր հայրերից ոմանք պետք է կոչվեին մարդասպաններ եւ կողոպտիչներ: Դա վիթխարի խնդիր է»:
Միաժամանակ, Թաներ Աքչամի կարծիքով, Թուրքիայի հանրապետության հայր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, «իրեն տարանջատելով կուսակցության հանցագործություններից՝ կարեւոր հող է ստեղծել, որի վրա Թուրքիան կարող է կառուցել իր իրական ազգային ինքնությունը»: