Մատչելիության հղումներ

Երևանն ու Ստեփանակերտը հերքում են Բաքվի հաղորդումները


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի հաղորդումը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 19-ին՝ ժամը 00:40-01:40-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ Բաքվի հաղորդումը չի համապատասխանում իրականությանը: «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին, մասնավորապես, մեղադրել է նշված ժամանակահատվածում, Ջերմուկի, ինչպես նաև Վարդենիսի և Կապանի շրջանների դիրքերից Քարվաճառի և Նախիջևանի Ջուլֆայի շրջանների ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար, «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների»։

Բաքուն նաև Արցախին է մեղադրել երեկ մոտավորապես ժամը 21:15-ի սահմաններում Աղդամի (Ակնա) հատվածում, ադրբեջանական դիրքերի դիմաց, ամրաշինական աշխատանքներ կատարելու համար՝ նշելով՝ «ձեռնարկված միջոցառումների արդյունքում աշխատանքներն անմիջապես դադարեցվել են»։

Ստեփանակերտը ևս հերքել է Բաքվի հաղորդումն՝ այն որակելով հերթական ապատեղեկատվություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG