Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն


Ռոբերտ Քոչարյանը դստեր և որդու հետ հանրահավաքի ժամանակ, 1-ը մայիսի, 2022թ․
Ռոբերտ Քոչարյանը դստեր և որդու հետ հանրահավաքի ժամանակ, 1-ը մայիսի, 2022թ․

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները օգոստոսի 1-ին Գլխավոր դատախազություն են հրավիրվել՝ ապօրինի գույքի բռնագանձման գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար։

Իրավապահներն օրերս հայտնեցին, որ ուսումնասիրել են Քոչարյաններին պատկանող գույքն ու ֆինանսները ու մի շարք ապօրինություններ հայտնաբարել. ցանկանում են բռնագանձել Քոչարյաններին պատկանող 20 անշարժ գույք, որոնք հիմնականում Երևանի կենտրոնի շենքերում եմ, 2 ավտոմեքենա, ավելի քան 1.5 միլիոն դոլարի ավանդներ ու արժեթղթեր, 10 միլիարդ դրամի այլ անձանց տրված փոխառություններ, մասնաբաժիններ տարբեր ընկերություններում, և ևս 22 միլիարդ դրամ, որը չի նույնականացվել:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա հուլիսի 13-ին Հակակոռուպցոն դատարանը որոշել էր կալանք կիրառել գույքի և դրամական միջոցների վրա։ Անցնող շաբաթվա ընթացքում դախազությունն այլ մանրամասներ չհաղորդեց։ Եվ միայն երեկ պաշտոնական հայտարարությունների Azdarar.am կայքում հրապարակվեցին Քոչարյաններին, այդ թվում՝ նախկին նախագահի կնոջը, դստերը, փեսային, երկու որդիներին ու նրանց կանանց դատախազություն հրավիրելու ծանուցումները։

«Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա», - գրված է ընտանիքի անդամներին ուղարկված ծանուցումներում։

Քոչարյաններն իրավունք ունեն դատախազություն ներկայանալ նամակները ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, բայց իրավապահներն առաջարկում են հենց օգոստոսի 1-ին գալ, ժամ էլ են նշել՝ 14.30-ին, եթե այդ օրը չկարողանան, պետք է նախապես զանգահարեն և այլ օրվա համար պայմանավորվեն։

Կգնա՞ն այդ օրը Քոչարյանները դատախազություն, թե ոչ և ի՞նչ դիրքորոշում ունեն. ընտանիքը գործի վերաբերյալ առայժմ լուռ է, երկրորդ նախագահի փաստաբաններն առայժմ հրաժարվում են մեկնաբանություններից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG