Հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ։
Որոշումն ընդունվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա, հայտնում են գերատեսչությունից։
Ուսումնասիրության նախնական արդյունքներով ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման՝ 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևանի Կենտրոնում գտնվող շենքերում, 2 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում, ավելի քան 1.5 միլիոն դոլարի ավանդներ և արժեթղթեր, շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ, շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել, նշված է դատախազության հաղորդագրության մեջ։