Մատչելիության հղումներ

«Ռ. Քոչարյանը և մյուսները» գործով գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել. Աբրահամյան


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, արխիվ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, արխիվ

Հայաստանի վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների՝ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի նոյեմբերի 26-ի որոշման դեմ գլխավոր դատախազի ներկայացրած բողոքը: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Վերաքննիչ քրեական դատարանը վերոնշյալ որոշմամբ մերժել է Գլխավոր դատախազության և Մարտի 1-ի գործով տուժողների բողոքը՝ անփոփոխ թողնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին արդարացնելու որոշումը։ Ըստ էության, վերաքննիչը, ինչպես առաջին ատյանի դատարանը, առաջնորդվել է Սահմանադրական դատարանի որոշմամբ, որով ամիսներ առաջ հակասահմանադրական էր ճանաչվել Քոչարյանին և մյուսներին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը։

Գլխավոր դատախազը, ըստ Աբրահամյանի, Վճռաբեկ դատարանին միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի քանի հոդվածների դրույթերի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, ինչպես նաև բեկանել գործով նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի մասը կարճելու վերաբերյալ Առաջին ատյանի, Վերաքննիչ դատարանների որոշումները ու քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG