Ռուսական ուժերը շարունակել են հրթիռակոծությունները, դրոններով հարձակումները Կիևի վրա։
Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների համաձայն, բոլոր օդային թիրախները՝ 15 հրթիռ և 18 անօդաչու թռչող սարք, խոցվել են։
Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ տուժել է երկու մարդ՝ տարեց տղամարդ և 11-ամյա տղա։
Խոցված հրթիռների բեկորները վնասել են մի քանի առանձնատներ, որոնցից երկուսում հրդեհ է բռնկվել։
Սա վերջին վեց օրվա ընթացքում վեցերորդ օդային հարվածն է Ուկրաինայի մայրաքաղաքին։
Նախօրեին Կիևի վրա գիշերային հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ դպրոցական երեխա, ևս 14 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել։