Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ առաջիկայում մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել Ուկրաինայի հակամարտության հարցը:
Այդ մասին նա ասել է Kolner Stadt Anzeiger թերթին տված հարցազրույցում, նշելով, թե բավական ժամանակ է անցել նրանց վերջին հեռախոսազրույցից հետո:
«Պետք է խոսեմ Պուտինի հետ: Ի վերջո պետք է համաձայնություն կնքվի Մոսկվայի և Կիևի իշխանությունների միջև»,- ասել է Շոլցը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանում իշխանափոխություն է հնարավոր, կանցլերն ասել է, թե իրեն չեն հետաքրքրում «էժանագին սպեկուլյատիվ քննարկումները»։
Վերջին անգամ Օլաֆ Շոլցը և Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել են անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին:
Մեկ ժամ տևած զրույցի թեման եղել է Ուկրաինայի հակամարտությունը: Պուտինը Շոլցին կոչ է արել «վերանայել մոտեցումներն ուկրաինական զարգացումների նկատմամբ»: