Մատչելիության հղումներ

Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում այս գիշեր օդային տագնապ է հայտարարվել


Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում այս գիշեր օդային տագնապ էր հայտարարվել, Ուկրաինայի մայրաքաղաքում պայթյուններ են լսվել։

Ավելի վաղ հաղորդվել էր Ուկրաինայի կենտրոնական շրջաններում ավիահարվածի և Կիևի ուղղությամբ անօդաչու սարքերի շարժի մասին։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել էր, որ զանգվածային հարձակում է տեղի ունենում։

Կիևի Գոլոսեևսկի թաղամասում, որտեղ բեկորների ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել բազմահարկ շենքում, մեկ մարդ մահացել է, հայտնել է քաղաքապետ Կլիչկոն։

Կիևի շենքերից մեկը ԱԹՍ հարվածից հետո, 30-ը մայիսի, 2023թ․
Կիևի շենքերից մեկը ԱԹՍ հարվածից հետո, 30-ը մայիսի, 2023թ․

Մեկ տարեց կին հոսպիտալացվել է, ևս երկու տուժածի բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։ Այրվող շենքից տարհանվել է 20 մարդ։ Հաղորդվում է, որ շենքի վերջին երկու հարկերը ավերվել են, փլատակների տակ կարող են մարդիկ լինել։

Տեղեկություններ կան, որ Սվյատոշինսկի շրջանում բեկորներ են ընկել ձեռնարկություններից մեկի տարածքում։ Ավերածությունների և տուժածների մասին տվյալները ճշտվում են:

XS
SM
MD
LG