Մատչելիության հղումներ

Վահագն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման


Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։

Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատավճիռը կբողոքարկեն Վերաքննիչ դատարանում։ Կալանքի որոշումն էլ որակելով ապօրինի՝ փաստաբանը նշել է, որ այս որոշման դեմ էլ գանգատ կներկայացնեն եվրոպական դատարան:

2020-ի փետրվարին Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2019-ի մարտից։ Մինչ պաշտոնից ազատվելը նա ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, ապա կալանավորվել։

XS
SM
MD
LG