Կառավարության այսօրվա որոշմամբ Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։
Վերմիշյանը, հիշեցնենք, շաբաթներ առաջ կալանավորվել է՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով։ Նա մեղադրանքը չի ընդունում։
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, նրանցից երեքը նույնպես կալանավորված են։