Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ


ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը առանձին հանդիպումներ է անցկացրել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ:

Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ քննարկվել է իրավիճակը Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում:

Ավելի վաղ Մոսկվան հաղորդեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում է համաձայնեցվել: Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է այս տեղեկությունը՝ չհստակեցնելով հանդիպման ժամկետը:

XS
SM
MD
LG