Երեկ Աշգաբատում Կասպյան գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն անդրադարձել են նաև ղարաբաղյան խնդրին:
«Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում և առաջին հերթին՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված։ Մենք դա քննարկել ենք ձեզ հետ, և այժմ հնարավորություն կունենանք ավելի շատ խոսել այդ թեմայի շուրջ», - Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպման սկզբում ասել է Վլադիմիր Պուտինը:
«Իհարկե, այսօր ևս մեկ առիթ կլինի խոսելու տարածաշրջանային խնդիրների և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին», - իր հերթին, ասել է Իլհամ Ալիևը։
Տվյալ թեմայով երկու պետությունների ղեկավարների քննարկումների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: