Մարդիկ [գործող իշխանությունները] պատրաստ չեն դեմոկրատիայի, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ վկայակոչելով, օրինակ, ՏԻՄ ընտրությունները։
«Եթե ընդդիմությունը հաղթում է, հետո դու չես թողնում ոստիկանական ճնշումներով, որ նա ձևավորի իր իշխանությունը՝ ունենալով մեծամասնություն՝ հույսը դնելով նրա վրա, որ հենց սկզբից ոստիկանական ճնշումներով, հետո դատական քաշքշուկով և այլն, էդ ընթացքում կկարողանաս վերբովկա անես մի քանի հոգու քո կողմը և ձևավորես քո գործադիր իշխանությունը։ Մենք տեսանք Վարդենիսում ինչ կատարվեց, Փարաքար և այլն, և այլն, ամեն տեղ երևում է, որ էդ մարդիկ պատրաստ չեն դեմոկրատիայի»։
Դիտարկմանը, թե շատ քաղաքներում էլ հանգիստ տվել են իշխանությունը, ՀԱԿ փոխնախագահն այսպես արձագանքեց․ - «Բա ինչո՞ւ են էնտեղ էդպես դիմադրում։ Դա պետք է սկզբունք լինի։ Եթե դու սկզբունքորեն դեմոկրատիայի կողմն ես, դու չպիտի ոստիկանական մեթոդներով, դատական ճնշումներով․․․ ի՞նչ է նշանակում Վանաձորում էն մարդը, որ կարա դառնա քաղաքապետ, դու նրան կալանավորում ես։ Եթե քրեական գործ կար նրա վրա, դու ունեիր երեք տարի ժամանակ, որ էդ մարդուն դատապարտեիր, բայց երբ որ դատապարտում ես ընտրություններում հաղթելուց հետո, սկսում ես քրեորեն հետապնդել, դա նշանակում է, որ դու իրականում ցանկություն չես էլ ունեցել նրա դեմ ինչ-որ գործեր հարուցել, այսինքն՝ դա արդարադատություն չի, դու իրեն պատժում ես՝ քեզ հաղթելու համար»։
Հարցին, թե սա նշանակում է, որ Փաշինյանը բռնազավթե՞լ է իշխանությունը, առանց միջոցների խտրության պահո՞ւմ է այն, Զուրաբյանը պատասխանեց․ - «Բռնազավթել արտահայտությունը չի օգտագործել Տեր-Պետրոսյանը, միջոցների մեջ խտրություն չի դնում, այո։ Նոր բերեցի մի քանի օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ միջոցների մեջ խտրություն չի դրվում։ Ամենակարևոր բանը, ես հիմա չեմ ասում, որ հենց դա նկատի ուներ Տեր-Պետրոսյանը, իմ կարծիով, այն է, որ էս խայտառակ պարտությունից հետո, որը ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի վրա է, ես դա 70 անգամ ասել եմ, ապացուցել եմ ու փաստերով, թե ինչ կարող էր անել, որ ոչ միայն պատերազմ չլիներ, այլ դուրս գայինք շահեկան վիճակում, էդքանից հետո՝ էդ խայտառակ պարտությունից հետո, նա շարունակեց, մտածեց, որ իրենք բարոյական իրավունք ունեն մնալու իշխանության և նորից ստանձնելու էդ պաշտոնը և մեր ազգի ճակատագրի կառավարման այդ գործառույթը»։
Լևոն Զուրաբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․