Մատչելիության հղումներ

Լևոն Տեր-Պետրոսյան. Ներքաղաքական իրավիճակի օրվա բանաձևը


«Փաշինյանական վարչախումբը ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը, Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը», - պատասխանելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ iLur-ի հարցին, հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը;

«Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են:

Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է:

Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը», - հայտարարել է առաջին նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG