Մատչելիության հղումներ

Խաղաղությունը չեն մուրում, պարտադրում են. Լևոն Զուրաբյան


«Ազատության» տաղավարում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

«Ազատություն». – Ինչո՞ւ չի աշխատում այդ խաղաղության օրակարգը։ Երևանը հիմա էլ ոտնձգությունների չի անում կարծես։

Զուրաբյան. – Որովհետև, մեր մեջ ասած, ի՞նչ է կատարվել։ Բացի նրանից, որ էսօր Նիկոլ Փաշինյանը կարողացավ ընտրություններում ապահովել իր դիրքերը՝ օգտագործելով Քոչարյանի վերադարձի այդ ուժաստիկը, վտանգը, ինքը նաև շատ կարևոր մի լարի կպավ հայ ժողովրդի՝ որ, այնուամենայնիվ, էս ամեն ինչից հետո գնանք խաղաղության՝ հայտարարելով էդ «խաղաղության դարաշրջանը։ Դա էլ դեր խաղաց, այսինքն՝ ժողովուրդը խաղաղության օրակարգին, հատկապես պատերազմից հետո սկսեց հավատալ։ Բայց էստեղ մի կարևոր հանգամանք կա. առաջինը, այն խաղաղության օրակարգը, որը Կոնգրեսն էր առաջարկում սկսած երևի 97 թվականից, դա խաղաղություն էր՝ պարտադրված Ադրբեջանին, դա խաղաղություն էր ուժի դիրքերից։ Այս խաղաղությունը, այս «խաղաղության դարաշրջանը», որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, նախ, նա դրա մասին սկսել է խոսել միայն ջարդվելուց, նվաստացուցիչ պարտությունից հետո, սա մեկ։ Սա արդեն հարգանք չի ներշնչում նրա միջազգային պարտնյորների մոտ։ Եվ երկրորդը, ինքը չի հասկանում, և մեր ժողովրդի, ցավոք, շատ լայն շերտեր, կամ հանրության շերտեր չեն հասկանում, որ քաղաքականության մեջ խաղաղություն չեն մուրում։ Խաղաղությունն այնպիսի բան չէ, որ մուրալով, աղերսելով, սիրաշահելով հնարավոր է ձեռք բերել։ Խաղաղությունը ձեռք ես բերում, երբ որ դու կարողանում ես գոնե ինչ-որ մի սահմանի վրա կանգնեցնես հակառակորդի ագրեսիան։ Ես շատ պարզ բան ասեմ. մինչև հիմա ոչ մի լուրջ աշխատանք չի անցկացվել մեր սահմանային դիրքերի ամրապնդման ուղղությամբ։ Ինչ-որ անհասկանալի արդարացումներ են տվել, մեկն ասել է՝ ձյուն ա էղել, չենք կարողացել... ի՞նչ կապ ունի ձյունը, ոնց որ չկան ձյան պայմաններում աշխատանքի մեթոդներ։ Մի ուրիշ արդարացում հենց Նիկոլ Փաշինյանի կողմից եղել է, որ եթե բանակը զբաղվի քաղաքականությամբ, մենք, բնականաբար, չենք կարողանա էդ բաները անել՝ նկատի ունենալով գենշտաբի հայտնի հրաժարականի պահանջը և այլն, և այլն։ Այ եղբայր, դու Անվտանգության խորհրդի նիստ կանչե՞լ ես, հանձնարարությունները հստակ տվե՞լ ես սահմանները ամրապնդելու, դիրքերը ամրապնդելու, շինարարություն կատարելու համար, այդ հանձնարարությունը տվել ես ու ինչ-որ մեկը չի՞ կատարել։ Եթե այդպիսի բան եղել է, խնդրեմ, շատ հեշտությամբ Անվտանգության խորհրդի նիստերի արձանագրությունները հրապարակում եք, այդ մի հանձնարությունը, խնդրում եմ, հրապարակեք, ցույց տվեք, որ նման բան ասել եք, տվել եք էդ հանձնարարությունները։ Ընդ որում, այդ հանձնարարությունների մեջ միայն բանակը չի ներգրավված, այդ հանձնարարությունների մեջ պետք է ներգրավված լինի ամբողջ կառավարությունը, նախարարությունները... Նման որոշում կա՞։ Եթե կա, փոքր մեջբերում հրապարակեք, տեսնենք, որ դուք դրա մասին մտածել եք ժամանակին, բայց դա սաբոտաժի է ենթարկվել ինչ-ինչ պատճառներով։ Չկա նման բան... Այս մարդիկ չգիտեն պետությունը ոնց է պետք կառավարել, այս մարդիկ ադեկվատ պատկերացում միջազգային քաղաքականության մասին չունեն։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG