Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձն անհրաժեշտություն է, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ շեշտելով, որ նրանք պահվում են քաղաքական նկատառումներով՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները։
Արման Թաթոյանն այդ մասին երեկ հայտարարել է Փարիզում՝ Ֆրանսիայի իրավունքների պաշտպան Կլեր Հենոնի հետ հանդիպման ժամանակ։
Թաթոյանն անդրադարձել է նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվությանն հարցին՝ շեշտելով, որ «ադրբեջանական իշխանությունները հայատյացության քաղաքականություն են տարածում և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ պահում երկու ժողովուրդներին»։