Մատչելիության հղումներ

Հաագայի դատարանն այսօր կհրապարակի Հայաստանի հայցով հրատապ միջոցների վերաբերյալ որոշումը


Նիդերլանդներ - Արդարադատության միջազգային դատարանի շենքը Հաագայում
Նիդերլանդներ - Արդարադատության միջազգային դատարանի շենքը Հաագայում

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը այսօր երեկոյան կհայտնի իր որոշման մասին՝ կբավարարի՞, թե ո՞չ Հայաստանի՝ հրատապ միջոց կիրառելու դիմումը, որով հայկական կողմը պահանջում է, մասնավորապես, անհապաղ ազատ արձակել գերիներին, փակել Բաքվի «ռազմավարի պուրակը», չավերել հայկական հուշարձանները։

ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանի հաղորդագրության համաձայն՝ որոշումը հրապարակային նիստում կկարդա Ջոան Դոնահյուն։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, նիստին ներկա կլինեն միայն դատարանի անդամները և կողմերի ներկայացուցիչները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, լրագրողների և հանրության համար այն կհեռարձակվի առցանց։

Հայաստանը Ադրբեջանի դեմ հայցով Արդարադատության միջազգային դատարան է դիմել Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ, համանման հայց Հաագայի դատարանում Հայաստանի դեմ ներկայացրել է Ադրբեջանը։ Սակայն մինչև բուն գործով վճիռ կայացնելը դատարանը որոշում կկայացնի միջանկյալ միջոցներ կիրառելու մասով, Հայաստանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառում է պահանջել նաև Ադրբեջանը։

«Ակնկալում ենք դրական արդյունք», - «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ նշել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի Միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանը։

XS
SM
MD
LG