Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 հայազգի զինծառայողի


Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 հայազգի զինծառայողի, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները վկայակոչելով Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրությունը։

Գերատեսչությունը նշում է, որ հայկական կողմին փոխանցված հայ զինծառայողները «ձերբակալվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ պետական սահմանի Քելբաջարի ուղղությամբ հայկական զինված ուժերի սադրանքը ճնշելու ժամանակ»:

Այս տարվա նոյեմբերի 16-ին բախումներ էին սկսվել հայ-ադրբեջանական սահմանին։ Մոտ վեց ժամ շարունակված մարտերը դադարեցվեցին ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմը հաղորդեց 6 զոհի մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին ասուլիսի ժամանակ հայտնեց՝ չճշգրտված տվյալով 32 գերեվարված կա։ Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է 7 զոհի և 10 վիրավորի մասին։ Բախումներից 10 օր անց Բաքուն հայկական կողմին փոխանցեց երկու քաղաքացու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG