Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար՝ երաշխավորելու կազմակերպության անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։
Մոսկվայում այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ԽՎ-ի 14-րդ համատեղ լիագումար նիստը՝ առցանց ձևաչափով։ Այն վարել է Ալեն Սիմոնյանը։ Այս տարվա սեպտեմբերին, հիշեցնենք, Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը։
Հայաստանի նախագահության առաջնահերթությունները կենտրոնացած են Կազմակերպության ներուժի ընդլայնմանը՝ ի շահ հավաքական անվտանգության ապահովման զարգացման, հայտարարել է Սիմոնյանն՝ առաջարկելով՝ ընդլայնել նաև համատեղ հայտարարություններ անելու պրակտիկան՝ թարմացնելով ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները:
Խոսելով առաջնահերթություններից՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը առանձնացրել է ՀԱՊԿ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ
Նիստի օրակարգում էր նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրության հարցը, Սիմոնյանն առաջադրել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունը:
Կանոնակարգի համաձայն, նախագահին լիագումար նիստում խորհրդի անդամներից ընտրում է խորհրդարանական վեհաժողովը՝ երեք տարի ժամկետով: Քվերակությամբ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ: